Ինչո՞ւ է մեռնում սերը. գիտնականները վերջապես պատասխանել են այն հարցին, որը հուզում է բոլոր սիրահարված զույգերին


Ինչո՞ւ է մեռնում սերը. գիտնականները վերջապես պատասխանել են այն հարցին, որը հուզում է բոլոր սիրահարված զույգերին
Հունիս 30 21:25 2020

Հաճախ կարող ենք հանդիպել դեպքերի, երբ իրար շատ սիրող զույգերը հանկարծ դադարում են հոգատար լինելուց իրար նկատմամբ ու անտարբերության քողով են ծածկում գոյություն ունեցող բոլոր էմոցիաները։ Հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող էր մեռնել այդքան ուժեղ սերը։ Գիտնականները վերջապես պատասխանել են այդ հարցին ու ցույց տվել, թե ոնց ու ինչպես է հավերժական թվացող սերը մեռնում։ 

 

Ամեն ինչ սկսվում է, ըստ գիտնականների, շատերիս ծանոթ լիբիդոյից։ Նրանք նշում են, որ Ֆրեյդի այն սահմանումը, թե իբր լիբիդոն միայն սեռական էներգիան է ու պատասխանատու է մարդու սեքսուալ ցանկությունների համար, մասնակի սխալ է։ Նրանք վստահեցնում են, որ լիբիդոն պատասխանատու է ոչ միայն սեռական ցանկությունների, այլ, առհասարակ, բոլոր հնարավոր ցանկությունների համար։ 

Երբ մարդն ուզում է գիրք կարդալ, երբ տարված է լինում ֆուտբոլով և նույնիսկ, երբ չափազանց շատ է ուզում որևէ հագուստ գնել, նրա բոլոր այս էմոցիաների համար պատասխանատու է ևս հին ու բարի լիբիդոն։ Կառլ Գուստավ Յունգը՝ մեկ այլ հայտնի հոգեբան, գտել է լիբիդոյի չափազանց լավ հոմանիշ, որն է հետաքրքրությունը։ Ամեն բան՝ իր, մարդ, երևույթ, մեզ համար ցանկալի ու սիրելի է այնքան ժամանակ, քանի դեռ նա մեզ համար հետաքրքիր է, այսինքն՝ մեր լիբիդոն ուղղված է ամբողջությամբ նրան։ 

Շատ են պատահում դեպքեր, երբ տղամարդն իր սիրելի կնոջը կարող է ասել, թե նա ունիկալ է, թե նա ոչ ոքի նման չէ ու տարբերվում է բոլորից։ Երբ մենք լսում ենք այսպիսի մեկնաբանություններ, վստահ ենք, որ տղամարդն ուղղակի սիրահարված է, դրա համար է իր սիրելիին ունիկալ տեսնում, այնինչ գիտնականները վստահեցնում են, որ ամեն բան ճիշտ հակառակն է. կինը տղամարդու աչքին ունիկալ է երևում, ու հենց դրա համար է նա սիրահարվում նրան։ 

Ամեն բան սկսվում է ավարտվել, երբ սիրահարներից մեկը սկսում է վերլուծել իր սիրելիին ու բացահայտել, որ նա այնքան էլ ունիկալ չէ։ Նա սկսում է համեմատել նրան ուրիշների հետ, սկսում է հասկանալ, որ իր շրջապատում կան ավելի ունիկալ մարդիկ, ու իր երբեմնի սիրելին դառնում է իր համար սովորական, չտարբերվող մարդ, ում ինքը բացահայտել է։ Այդ ընթացքում լիբիդոն ամբողջովին ուղղվում է դեպի մարդու գլխուղեղ, որտեղ ինքը վերլուծություններ է անում, ու սիրելիի ուղղությամբ լիբիդոն դադարում է աշխատել։ Այսպես էլ քիչ-քիչ սկսում է մարել սերը։ 

Ի՞նչ է պետք անել սիրո մահը կանխարգելելու համար։ Հոգեբաններն ու գիտնականները վստահեցնում են, որ անհրաժեշտ է պարզապես անել ամեն բան, որ սիրելիդ չկորցնի քո հանդեպ իր հետաքրքրությունը, որ նրա լիբիդոն շարունակի ուղղվել քո ուղղությամբ, որ նա վստահ լինի, որ դեռ մինչև վերջ քեզ չի բացահայտել, ու դեռ կան շատ բաներ, որոնք ինքը պետք է իմանա ձեր մասին։ Եթե զույգը կարողանա իրար հանդեպ հետաքրքրությունը պահել, ապա նա ամեն փուլում նորից կվերագտնի իր սերն ու այն չի կորցնի։ 

Գիտնականները ցավով նշում են, որ սիրելիի նկատմամբ լիբիդոյի վերացման դեպքում այն այլևս վերադարձնել հնարավոր չի լինի, քանի որ մարդու օրգանիզմն այնպիսին է, որ լիբիդոն միայն մեկ անգամ կարող է ուղղվել նույն օբյեկտին, այնպես որ, սիրո պահպանումը պետք է կատարվի նախքան լիբիդոյի վերջնական կորուստը, հակառակ դեպքում սերը վերջնականապես կմահանա։