Ստրասբուգի նորընտիր հայ քաղաքապետն Արեւմտյան Հայաստանում նկարահանվել է Ցեղասպանության մասին ֆիլմում


Ստրասբուգի նորընտիր հայ քաղաքապետն Արեւմտյան Հայաստանում նկարահանվել է Ցեղասպանության մասին ֆիլմում
Հունիս 30 00:23 2020

Ֆրանսիայի Ստրասբուրգի նորընտիր հայ քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը 2015 թվականին եղել է Արեւմտյան Հայաստանում եւ նկարահանվել ֆրանս–գերմանական «Ճանապարհորդություն Անատոլիայում» ֆիլմում, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին եւ ցուցադրվել է Ֆրանսիայի  ու Գերմանիայի հայտնի հեռուստաընկերություններով եւ կինոթատրոններում։

Ֆիլմը նկարելու մասին գաղափարը ծագել է ֆիլմի պրոդյուսեր Բեռնար Մանջանտե ի մոտ, երբ նա իր հայ մտերիմի  հետ թարգմանիչ Խաչիկ Տերտերյանի Նարեկավանք Տուրի հետ այցելել էր Արեւմտյան Հայաստան, որից հետո նա իր տեսածից տպավորված որոշել է ֆիլմ  նկարել Հայոց ցեղասպանության մասին, որի նկարահանումներին հաջորդ տարի հրավիրել է մասնակցել հենց իր հետ նույն խմբում ճանապարհորդած հայ զույգի, ինչպես նաեւ Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Ստամբուլում ապրող այնպիսի անձանց, որոնց նախնիները փրկվել էին Հայոց ցեղասպանությունից։

Ֆրանսիական Balibari WDR–ի  ստուդիայի պրոդյուսեր Կլառա Վիլերմոսը  ֆիլմի նկարահանմանը հրավիրում է նաեւ ֆրանսահայ հայտնի պատմաբան, Եվրոպայի հայտնի համալսարաններում դասավանդող Ռայմոնդ  (Հարություն)Գեւորգյանին։

Ֆիլմի նկարհանող կազմի եւ մասնակիցների ուղեւորությունը դեպի Արեւմտյան Հայաստան կազմակերպել է Նարեկավանք Տուր ընկերությունը։

Ֆիլմի սյուժեն հետեւյալն է, որ Հայոց ցեղասպանության հետեւանքով աշխարհի տարբեր երկրներում հայտնվածները մի ավտոբուսով մեկնում են ճամփորդության Արեւմտյան Հայաստան, որի ընթացքում մասնակիցները մեկը մյուսի հետ կիսվում են իրենց նախնիների հետ տեղի ունեցած ողբերգական պատմություններով։

Ֆիլմի մեջ մասնակցում են Ստրասբուրգից Ժաննա Բարսեղյանը, Բեռլինից հայտնի հայ երաժիշտ Ստեփան Գանտրալյանը, Հայաստանից հայտնի պլաստիկ վիրաբույժ Աննա Սարգսյանը եւ այլք։

Ֆիլմում  երկխոսությունները մասնակիցների միջեւ եւ Արեւմտյան Հայաստանում տեղացի քրդերի ու թուրքերի միջեւ տեղի են ունենում հայերենով, անգլերենով, ֆրանսերենով, թուրքերենով ու ռուսերենով, իսկ ֆրանսերենով ու գերմաներենով թարգմանությունը`  ենթագրերով։

Այսինքն ֆիլմը հանգիստ կարող են դիտել նաեւ հայերեն իմացողները։



loading...