«Շուրջ 200 հազար բնակարանների գույքահարկը չի գերազանցելու տարեկան 5 հազար դրամը». Բաբկեն Թունյան


«Շուրջ 200 հազար բնակարանների գույքահարկը չի գերազանցելու տարեկան 5 հազար դրամը». Բաբկեն Թունյան
Հունիս 30 00:01 2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ձեռքիս տակ եղած տվյալները համադրելով՝ փորձեցի որքան հնարավոր է մանրամասն բացվածք տալ։

Հայաստանի 432 000 բնակարանների 93%-ը կամ 402 հազարը նոր գնահատմամբ ունենալու են մինչև 30 մլն դրամ կադաստրային արժեք և վճարելու են տարեկան մինչև 30 հազար դրամ գույքահարկ։

Այդ թվում, շուրջ 200 հազար բնակարանների տարեկան գույքահարկը չի գերազանցելու տարեկան 5 հազար դրամը։

Ընդ որում, գույքահարկերը վերը նշված չափով վճարվելու են 2026-ին, իսկ հաջորդ տարի վճարվելու է 4 անգամ ավելի քիչ և 6 տարվա ընթացքում սահուն հասնելու է ամբողջական չափին»։



loading...