Եվրոպայում կորոնավիրուսի նոր դեպքերի թվի աճ է նկատվել, ԱՀԿ-ն հաստատել է կորոնավիրուսի նոր բռնկումը Եվրոպայում


Եվրոպայում կորոնավիրուսի նոր դեպքերի թվի աճ է նկատվել, ԱՀԿ-ն հաստատել է կորոնավիրուսի նոր բռնկումը Եվրոպայում
Հունիս 29 23:54 2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն հայտարարել է, որ Եվրոպայում, անցած շաբաթ, մի քանի ամիսների ընթացքում առաջին անգամ, կորոնավիրուսի նոր դեպքերի թվի աճ է նկատվել։ 

Կլյուգեն նշել է, որ եվրոպական 30 երկրներում դինամիկան բացասական է եղել, դրանցից 11-ում համաճարակը կարող է վերսկսվել:

«Եվրոպայի որոշ երկրներում այդ ռիսկն արդեն իրականություն է դարձել»,- հավելել է տնօրենը:

Նա նաև ընդգծել է, որ Լեհաստան, Գերմանիան, Իսպանիան և Իսրայելը արագորեն արձագանքել են դեպքերի թվի աճին:

Եվրոպայում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 2.6 միլիոն մարդ, մահացել է 195 հազար մարդ: