Ինքնատուգանված Դանիելը վարկաբեկում է Գյումրին


Ինքնատուգանված Դանիելը վարկաբեկում է Գյումրին
Հունիս 29 23:40 2020

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն իր facebook-յան էջում գրառում է կատարել, որից իմանում ենք, որ վերջինս Գյումրիում է եղել, հետևել է քաղաքի բնակիչների կողմից դիմակներ կրելուն և այնպես է ներկայացրել, որ գյումրեցիները բարբարոս են։ Անկեղծ, շատ զարմացած եմ Դանիելի գրառումից, քանի որ, լինելով գյումրեցի, ով ամեն օր տնից դուրս է գալիս, բացարձակ համաձայն չեմ նրա ներկայացրած իրավիճակի հետ։ Չկա նման բան։ Ինչպես Երևանում և հայաստանյան շատ բնակավայրերում, այնպես էլ Գյումրիում պարետատան որոշումների մեծ մասը կատարվում են։

Այդ գրառումը կարդալուց այնպիսի տպավորություն ես ստանում, որ Դանիելը եղել է ոչ թե «Հայաստանի աղ», այսինքն` հանրապետությանը համ տվող հայրաքաղաքում, այլ ինչ-որ աֆրիկյան հետամնաց երկրներից մեկի գյուղերից մեկում։

Զարմանալի է, իսկ ինչո՞ւ Դանիելն իր գյումրվա այցի մասին մի տեսանյութ չի հրապարակել։

Հորդորում եմ Դանիելին Գյումրի այցելելիս անպայման գնալ Ֆանտան, Ավտոկայանի տնակային ավանները և տեսնել, թե այդ գետտոներում բնակվող մարդիկ ինչ սոցիալական վիճակում են, և օրվա հացի գումար չունեցող այդ մարդկանց ապահովել դիմակներով։

Ի դեպ, որքան հասկանում եմ, միակ բանը, որ Դանիելի մոտ շատ լավ է ստացվում, իրեն օգնության ձեռք մեկնած մարդուն վատաբանելն ու ինքնատուգանվելն է։

Զբաղվի սիրածդ գործերով։ Եթե Գյումրիում քո նկարագրած վիճակն է, ապա դրա համար պատասխանատու են իշխանությունները, այլ ոչ թե ժողովուրդը և ընդդիմությունը, ինչպես դա ցանկանում են ներկայացնել Նիկոլն ու իրեն սպասարկողները։

 



loading...