Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով և 10-րդն աշխարհում՝ վարակման ցուցանիշով


Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով և 10-րդն աշխարհում՝ վարակման ցուցանիշով
Հունիս 29 23:25 2020

Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:

 

Այս մասին վկայում են worldometers.info կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները, որոնց համաձայն՝ հունիսի 29-ի դրությամբ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 8480 մահացության ցուցանիշը՝ 146:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան - 8480

2. Ռուսաստան – 4393

3. Իրան - 2682

4. Թուրքիա – 2355

5. Ադրբեջան – 1674

6. Վրաստան – 232

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 146

2. Իրան – 127

3. Ռուսաստան – 63

4. Թուրքիա – 61

5. Ադրբեջան – 20  

6. Վրաստան – 4

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 29-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 482, մահվան՝ 11 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 25 127 է, մահվան դեպքերինը՝ 576:

Մեկ օրում առողջացածների թիվը 181 է, ընդհանուր առողջացածներինը՝ 13 297, փաստացի բուժվողներինը՝ 11254 (մեկ օրում ավելացել է 290-ով):

Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 10-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Մայոտը, Անդորան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը:



loading...