Չենք կարողանալու վիրուսի դեմն առնել և համատարած վարակվելու ենք, քանի որ պարտաստ չենք. Արծրուն Պեպանյան


Չենք կարողանալու վիրուսի դեմն առնել և համատարած վարակվելու ենք, քանի որ պարտաստ չենք. Արծրուն Պեպանյան
Հունիս 29 23:10 2020

Սկզբում անլրջություն կար իշխանության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարում և դա հանգեցրեց նրան, որ ժողովրդի մոտ էլ անլրջություն առաջացավ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արծրուն Պեպանյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության գործունեությանը:

«Հիմա հույսը դրվում է մարդկանց կանոնները պահելու վրա, բայց մեր ժողովուրդը մի քիչ օրինապահության հետ կապված խնդիրներ ունի և դժվար են կարգ ու կանոնին ենթարվկելու: Ես արդեն ասել եմ, որ այս վիրուսը գալիս է հատուկ փորձարկելու, թե պետությունները և ժողովուրդները որ չափով են կայացած, հիմնավոր: Ներքուստ համոզված էի, որ կորոնավիրուսը մեզ հաղթելու է, և անգամ իշխանությունից ոմանք ընդունում են, որ կորոնավիրուսը մեզ հաղթեց, և մենք պարտվեցինք»,-ասաց նա:

Արծրուն Պեպանյանը նշեց, որ հիմնական խնդիրը մեր համընդհանուր թափթփվածութունն է: «Մենք այնպիսի պետական համակարգ չենք կարողացել ստեղծել, որ նոր վտանգին դիմակայեր, սա մեր  բոլորի թերացումն է, սակայն, իհարկե իշխանություններն են պատասխանատու: Սա մեզ համար լավ դաս է, որ մենք մտածենք, որ մենք որպես ժողովուրդ նորմալ պետություն ստեղծելու խնդիր ունենք և պետք է փորձենք հասկանալ՝ ինչու, և ինչ կարելի է փոխել: Կարծում եմ, որ վիրուսի դեմ չենք կարողանալու առնել և համատարած բոլորս վարակվելու ենք, քանի որ ունակ չենք, պարտաստ չենք դրա դեմն առնելու»,-ասաց նա:

 



loading...