Մաշա Մնջոյանը իր հիանալի կատարումով կրկին ցնցեց «Ավստրալիայի ձայնը» նախագծի ժյուրիներին․ Նա անցավ հաջորդ փուլ (տեսանյութ)


Մաշա Մնջոյանը իր հիանալի կատարումով կրկին ցնցեց «Ավստրալիայի ձայնը» նախագծի ժյուրիներին․ Նա անցավ հաջորդ փուլ (տեսանյութ)
Հունիս 29 23:10 2020

Հայ երգչուհի Մերի (Մաշա) Մնջոյանն իր հզոր ձայնով ու հիանալի կատարումներով այս ագամ էլ գերեց ավստրալացիների սրտերը։ Նա «Ավստրալիայի ձայնը» երաժշտական նախագծում ժյուրիին և հանդիսատեսին առաջին անգամ ցնցեց «կույր լսումների» ժամանակ։ Հիմա հերթը «մենամարտ» փուլինն էր։ Այստեղ հայ երգչուհին երաժշտական ռինգ դուրս եկավ` երգչուհի Էլլա Մոներիի հետ «մենամարտելու»։

Աղջիկները միասին երգեցին Արետա Ֆրանկլինի կատարմամբ լեգենդար դարձած «Respect»–ը։

Ժյուրիի անդամները հիացան աղջիկների կատարմամբ. կատարումն ուղեկցվեց հանդիսատեսի ու ժյուրիի բավականին երկար հոտնկայս ծափերով։ Էլլայի և Մաշայի մարզիչը՝ մենթոր Քելի Ռոուլենդը, դժվար ընտրության առաջ հայտնվեց։ Ու չնայած Մաշայի հիանալի կատարմանը՝ նա ընտրեց Էլլային։ Բայց «Ձայնի» մյուս աստղային մարզիչը՝ հայտնի երգիչ Բոյ Ջորջը, «փրկեց» Մաշային և հաջորդ փուլ անցնելու հնարավորություն տվեց նրան։

«Ինչպիսի կրակոտ փորձառություն իմ երկվորյակի հետ։ Անհամբերությամբ սպասում եմ, թե ինչ է լինելու հետո»,- Facebook-ի իր էջում գրել է Մաշան և Էլլայի հետ լուսանկար հրապարակել։ Նա նաև շնորհակալություն է հայտնել իր մենթոր Քելիի Ռոուենդին ու նաև Բոյ Ջորջին՝ իրեն «փրկելու» համար։



loading...