Հայաստանցիների 66%-ը դեմ է Հայոց եկեղեցու պատմությունը դպրոցական ծրագրից հանելուն


Հայաստանցիների 66%-ը դեմ է Հայոց եկեղեցու պատմությունը դպրոցական ծրագրից հանելուն
Հունիս 29 18:58 2020

Հանրակրթական դպրոցներում Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասավանդումը դադարեցնելուն հայաստանցիների 66%-ը դեմ է, 17%-ը՝ կողմ, փոխանցում է «Կովկասյան բարոմետրը»։

Հետազոտություններն անցկացվել են 2020-ի փետրվարի 21-ից մարտի 15-ի ընթացքում։

Համաձայն դրանց՝ հարցվածների 43%-ը դեմ է առարկայի դասավանդումը դադարեցնելուն, 23%-ն ավելի շուտ դեմ է։ Հարցվածների 11%-ն ավելի շուտ կողմ է առարկան դպրոցական ծրագրից հանելուն, 6%-ը կողմ է։

Ըստ հետազոտության տվյալների՝ 13%-ը ոչ կողմ է, ոչ դեմ առարկայի դասավանդումը շարունակելուն։