Երախտապարտ ենք Լիտվայի և Իտալիայի կառավարություններին բուժաշխատողների ուղարկելու համար. Նիկոլ Փաշինյան


Երախտապարտ ենք Լիտվայի և Իտալիայի կառավարություններին բուժաշխատողների ուղարկելու համար. Նիկոլ Փաշինյան
Հունիս 29 22:34 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Լիտվայի և Իտալիայի կառավարություններին` բուժաշխատողների մարդասիրական առաքելություններ Հայաստան ուղարկելու համար։

Այս մասին Փաշինյանը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

«Երախտապարտ ենք Լիտվայի և Իտալիայի կառավարություններին բուժաշխատողների մարդասիրական առաքելություններ Հայաստան ուղարկելու համար, որը թիմային աշխատանքի և Team Europe ծրագրի արդյունք է։  Շնորհակալ ենք մեր Սփյուռքին, Ֆրանիսայի ու Ռուսաստանի միջազգային գործընկերներին մեզ կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու նպատակով բժիշկական առաքելություններ ուղարկելու համար»,- գրել է Փաշինյանը։