Մարդկանց կյանքը չի բարելավվում․ ինչու՞ ինշխանությունը չի կատարում այն կոչերը, որոնցով եկել է․ Տիգրան Ուրիխանյան (տեսանյութ)


Մարդկանց կյանքը չի բարելավվում․ ինչու՞ ինշխանությունը չի կատարում այն կոչերը, որոնցով եկել է․ Տիգրան Ուրիխանյան (տեսանյութ)
Հունիս 29 22:40 2020

Ես Գագիկ Ծառուկյանի հետ անցել եմ պայքարի երկար ու փշոտ ճանապարհ՝ հանուն այն նպատակների, որոնք դրվել են մեր առջև։ «ԲՀԿ» խմբակցությունից դուրս գալուց հետո Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումներ չեմ ունեցել։ Բոլոր խուսակցությունները փակելու համար հստակ ասում եմ՝ ես այլևս պատասխանատվություն չեմ կրում այս ուժի հետ։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

Տիգրան Ուրիխանյանի խոսքով՝ ամեն ինչ սկսվեց 2015թ․ հայտնի ակցիաներից հետո, երբ իրեն թողեցին միայնակ․ «Տիգրան Ուրիխանյանը, երբ Ազատության հրապարակում բարձրաձայնում էր այն արդարությունների մասին, որոնց դեմ այդ ժամանակ պայքարում էինք, մեկ էլ մեկ օրվա մեջ ամեն ինչ փոխվեց։ Հիմա «ԲՀԿ»-ի հետ ընդհանուր ոչինչ չկա ու չի էլ լինելու»։

Դիտարկմանը՝ ինչո՞վ է պայմանավորված այս մոտեցումը, Տիգրան Ուրիխանյանը նշել է, որ պատճառը «Բարգավաճ Հայաստան»-ի շուրջ ձևավորված ու ապացուցված իրականությունն է։

Տիգրան Ուրիխանյանը, սակայն, նշում է նաև, որ Գագիկ Ծառուկյանն իր համար այլ բան է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այլ։

Մանրամասները՝ tert.am-ի տեսանյութում։