Ախտանիշներով պացիենտների 5 տոկոսի մոտ կորոնավիրուսն ընթանում է ծայրահեղ ծանր ձեւով․ Փորձագետ


Ախտանիշներով պացիենտների 5 տոկոսի մոտ կորոնավիրուսն ընթանում է ծայրահեղ ծանր ձեւով․ Փորձագետ
Հունիս 29 16:53 2020

Կորոնավիրուսը կարող է ընթանալ ինչպես առանց ախտանիշների, այնպես էլ ախտանիշներով, հիվանդության դեպքերի 40%-ն ընթանում է թեթեւ ձեւով, եւս 40%-ը՝ թոքաբորբով: Այս մասին հայտարարել է առողջապահության նախարարի խորհրդական Նարինա Սարգսյանը:

Նա հավելել է, որ պացիենտների եւս 15%-ի մոտ թոքաբորբն ընթանում է ծանր ձեւով, եւս 5%-ի մոտ՝ ծայրահեղ ծանր ձեւով՝ սեպսիսի եւ սուր շնչառական անբավարարության արտահայտմամբ:

«Բացի այդ, խախտվում է օրգանների արյան մատակարարումը, սրտի, թոքերի, կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը, ինչը կարող է ինսուլտի հանգեցնել»,-ասել է նա:

Նա նաեւ նշել է այդ վարակի լրջության գիտակցման կարեւորությունը: