ՃՈ ուժեղացված ծառայություն Գյումրիում եւ Վանաձորում․ հայտնաբերվել է ոչ սթափ 21 վարորդ


ՃՈ ուժեղացված ծառայություն Գյումրիում եւ Վանաձորում․ հայտնաբերվել է ոչ սթափ 21 վարորդ
Հունիս 29 20:47 2020

Մարզերը սպասարկող ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները հունիսի 26-ին եւ  27-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել Գյումրում եւ Վանաձորում։ Արդյունքում՝ ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել ընդհանուր 24 մեքենա։ Հայտնաբերվել է տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարած 21 անձ։

Բացի այդ, հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ 44, թաղանթապատված դիմապակիով՝ 12 տրանսպորտային միջոց։ Ճանապարհային երթեւեկության անվտանգությամբ մտահոգ մարզերը սպասարկող ճանապարհային ոստիկանների ուժեղացված ծառայությունները պարբերական են։