1739 հիվանդի վիճակը ցանկացած պահի կարող է դառնալ ծանր կամ ծայրահեղ ծանր. Նիկոլ Փաշինյան


1739 հիվանդի վիճակը ցանկացած պահի կարող է դառնալ ծանր կամ ծայրահեղ ծանր. Նիկոլ Փաշինյան
Հունիս 29 19:11 2020

Այս պահին ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վարակակիրների թիվը հասնում է 123-ի: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ծանր վիճակում գտնվողների թիվը հասնում է 529-ի:

«1739 հիվանդի մոտ կա թոքաբորբ, ինչը նշանակում է, որ նրանց վիճակը ցանկացած պահի կարող է դառնալ ծանր կամ ծայրահեղ ծանր»,- ասաց վարչապետը, ապա կոչ արեց լուծել կարգապահության խնդիրը.

«Մենք կարող ենք փոխել այս վիճակագրությունը: Եթե անհատական ջանքը չներդրվի, մենք չենք կարող այս խնդիրը լուծել: Ես հավատում եմ, որ մենք դա կարող ենք անել: Կոչ եմ անում համախմբել մեր ուժերը և բարձրացնել մեր կարգապահությունն այս խնդիրը լուծելու համար»:



loading...