Կանոնների պահպանումը կառավարության միակ պաշտոնական կոչն է. Փաշինյանը կողմ չէ ռեստորաններ չայցելելու Թորոսյանի կոչին


Կանոնների պահպանումը կառավարության միակ պաշտոնական կոչն է. Փաշինյանը կողմ չէ ռեստորաններ չայցելելու Թորոսյանի կոչին
Հունիս 29 18:55 2020

Այս պահին մեր կոչը մեկն է, պահպանել հակահամաճարակային կանոնները: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ նախօրեին առողջապահության նախարարը կոչ էր արել չայցելել ռեստորաններ, սրճարաններ, որի արդյունքում ռեստորանները հայտնվում են ծանր վիճակում:

 

Փաշինյանը ըստ էության իր անհամաձայնությունը հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ նշելով. «Կանոնների պահպանումը կառավարության միակ պաշտոնական կոչն է: Առողջապահական համակարգի մեր  գործընկերներին մենք պետք է ճիշտ հասկանանք, որովհետեւ նրանք ամիսներ շարունակ աշխատում են գերմարդկային ծանրաբեռնվածության ներքո:

 

Այսօր համաճարակային իրավիճակի հետ կապված շատ են հնչում առողջապահական համակարգին ուղղված մեղադրանքներ, բայց աուզում եմ ասել, որ համաճարակի տարածման դեմ առողջապահության  համակարագը չէ, որ պետք է պայքարի: Այդ համակարգը պայքարում է տարածմ,ան հետեւանքների դեմ, երբ հիվանդներ են հայտնվում, որոնց պետք է բուժել:  Որքան շատ է հիվանդների թիվը, այնքան  այնքան ավելի ծանրանում է առողջապահության համակարգի գործը, մանավանդ գիտեք, որ հիվանդանոցային տեղերը ավելի շատ ծավալվել են:

 

Հակահամաճարակային կանոնները ռեստորանում կարելի է եւ պահպանել, եւ չպահպանել: Առօրյա կյանքում էլ հնարավոր է եւ պահպանել, եւ չպահպանել»: