Մանկապարտեզ հաճախում են ցուցակագրված երեխաների մոտավորապես 3.5%-ը. Կրթության տեսչական մարմին


Մանկապարտեզ հաճախում են ցուցակագրված երեխաների մոտավորապես 3.5%-ը. Կրթության տեսչական մարմին
Հունիս 29 18:24 2020

Կրթության տեսչական մարմինը, ամենօրյա ռեժիմով շարունակելով մշտադիտարկումները, խստորեն հետևում է ՀՀ պարետի որոշմամբ հաստատված հակահամաճարակային նորմերի պահպանմանը նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Նախորդ շաբաթվա տվյալներով արձանագրվել է երեխաների հաճախումների նվազում. մանկապարտեզ հաճախում են ցուցակագրված երեխաների մոտավորապես 3.5%-ը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարությունից։

Մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումները հիմնականում կապված են մանկապարտեզներում հոսող տաք ջրի, փակվող աղբամանների բացակայության հետ, կան խնդիրներ ջրի ծորակների համապատասխանության մասով:

Արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է պարետատուն:



loading...