Նախագահը ստորագրել է «Կրթության մասին» օրենքի լրացումը. Արտակարգ դրության ժամանակ կարելի է փոխել քննությունների ցանկը


Նախագահը ստորագրել է «Կրթության մասին» օրենքի լրացումը. Արտակարգ դրության ժամանակ կարելի է փոխել քննությունների ցանկը
Հունիս 29 18:18 2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 29-ին ստորագրել «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքը:

 

Այն նախատեսվում է բացառություն սահմանել հայտարարված արտակարգ կամ ռազմական դրության ժամանակահատվածի համար և հնարավորություն ընձեռել Կառավարությանը՝ ստեղծված պայմաններում փոփոխություններ և լրացումներ կատարել բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում:



loading...