«Սուտ լուրեր են տարածում, թե վարակված լինելով՝ մասնակցել եմ ԱԺ նիստերին». Վիկտոր Ենգիբարյան


«Սուտ լուրեր են տարածում, թե վարակված լինելով՝ մասնակցել եմ ԱԺ նիստերին». Վիկտոր Ենգիբարյան
Հունիս 29 14:54 2020

 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԶԼՄ ներկայացող մի կայք սուտ մատնություն է տարածել առ այն, թե ես ավելի վաղ եմ իմացել COVID-19-ով վարակված լինելու մասին, քան հայտարարել եմ և վարակված լինելով մասնակցել եմ ԱԺ նիստերին: Ցավոք, մի շարք այլ ԶԼՄ-ներ և անհատներ, թույլ տվեք ասել դիտավորյալ, առանց տեղեկատվությունը ստուգելու տարածել են կեղծ լուրը: Աղբյուրին կոչ եմ անում անհապաղ հերքում տարածել, իսկ մյուսներին կոչ եմ անում չտարածել կեղծիք ու առերևույթ սուտ մատնության հատկանիշներ պարունակող տեղեկատվություն:
Հ․Գ․ Ինչպես արդեն նշել եմ, առաջին սիմպտոմները ինձ մոտ ի հայտ են եկել հունիսի 22-ի երեկոյան, 23-ին հանձնել եմ թեստ և այդ պահից ի վեր ինքնամեկուսացած եմ:
Առողջություն բոլորիդ»: