Պահանջում ենք կորոնավիրուսով հիվանդացած, այդ մասին իմացած, բայց ԱԺ նիստին մասնակցած պատգամավորների հանդեպ քրեական գործերի հարուցում. Աղասի Ենոքյան


Պահանջում ենք կորոնավիրուսով հիվանդացած, այդ մասին իմացած, բայց ԱԺ նիստին մասնակցած պատգամավորների հանդեպ քրեական գործերի հարուցում. Աղասի Ենոքյան
Հունիս 29 14:08 2020

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է կորոնավիրուսով վարակված պատգամավորներին:

Նա մասնավորապես նշել է. «Պահանջում ենք COVID-19-ով հիվանդացած, այդ մասին իմացած, բայց ԱԺ նիստին մասնակցած պատգամավորների հանդեպ քրեական գործերի հարուցում»:

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր են պտտվում, թե «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ արդեն իսկ տեղյակ են եղել կորոնավիրուսով վարակված լինելու մասին ԱԺ արտահերթ նիստին մասնակցելիս:

Վերոնշյալի վերաբերյալ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ճեպազրույցի ընթացքում նշեց, որ եթե դա իրականությանը համապատասխանում է, ապա շատ անամոթ և անբարո քայլ է: