Երևան-Աշտարակ ավտոճանապարհին Nissan-ը բախվել է արգելապատնեշին․ վարորդը հոսպիտալացվել է


Երևան-Աշտարակ ավտոճանապարհին Nissan-ը բախվել է արգելապատնեշին․ վարորդը հոսպիտալացվել է
Հունիս 28 22:07 2020

Հունիսի 28-ին, ժամը 13:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռոբերտ Մ․, ծնված 1980 թ․) Մ-1 ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 25-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփաբաժան արգելապատնեշին և շրջվել։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, այնուհետև տուժածը հոսպիտալացվել է Երևանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲԸ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: