Կասկադյորական վթար Արագածոտնի մարզում. 40-ամյա վարորդի մեքենան վերածվել է մետաղյա ջարդոնի


Կասկադյորական վթար Արագածոտնի մարզում. 40-ամյա վարորդի մեքենան վերածվել է մետաղյա ջարդոնի
Հունիս 28 17:20 2020

Այսօր՝ հունիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 13:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 40-ամյա Ռոբերտ Մելքոնյանը Nissan Teana-ով Երևան–Գյումրի ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում՝ դեպի Գյումրի ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելաատնեշներին և դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի:

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկները:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: