«Ռոմայի» պատվիրակությունը արդեն Միլանում է, Մխիթարյանը հայտացուցակում է


«Ռոմայի» պատվիրակությունը արդեն Միլանում է, Մխիթարյանը հայտացուցակում է
Հունիս 28 13:27 2020

«Ռոմայի» պատվիրակությունը ժամանել է Միլան: Թիմի հայտացուցակում է նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ «Ռոման» նախորդ տուրում սեփական հարկի տակ հաղթել էր «Սամպդորիային»: Մայրաքաղաքային թիմը 48 միավորով եզրափակում է լավագույն հնգյակը:

Ինչ վերաբերում է «Միլանին», ապա այս թիմը նախորդ տուրում հյուրընկալվելիս 1-4 հաշվով հաղթել էր «Լեչեին»: «Միլանը» «Պարմայի» հետ 39 միավորով բաժանում է 7-8-րդ տեղերը: