«Հաղթանակ» զբոսայգու մոտ բախվել են Opel-ն ու մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց


«Հաղթանակ» զբոսայգու մոտ բախվել են Opel-ն ու մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
Հունիս 27 22:20 2020

Երևանում այսօր՝ հունիսի 27-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել: SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ ժամը 20:50-ի սահմանում, Ազատության պողոտայում, «Հաղթանակ» զբոսայգու մուտքի դիմաց բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը:

 Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության 1-ին ենթակայանի թիվ 18 հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերեցին մոտոցիկլավարին, որից հետո նրան տեղափոխեցին թիվ 1 Համալսարանական հիվանդանոց:

Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստում: Ոստիկանությունը պարզում է Opel-ի վարորդի և մոտոցիկլավարի ինքնությունը:



loading...