Հայանիստ գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ


Հայանիստ գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ
Հունիս 27 19:03 2020

Հունիսի 27-ին, ժամը 13։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հայանիստ գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:59-ին, մարվել` 14:03-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։