«Նստած-հելած տղա ա ու ցուցմունք չի տալիս». Սասուն Միքայելյանը հրաժարվել է ցուցմունք տալուց. «Հրապարակ»


«Նստած-հելած տղա ա ու ցուցմունք չի տալիս». Սասուն Միքայելյանը հրաժարվել է ցուցմունք տալուց. «Հրապարակ»
Հունիս 27 09:22 2020

«Հրապարակ» թերթը գրում է. «Էդմոն Մարուքյանի եղբոր՝ Էդգար Մարուքյանի հասցեին Սասուն Միքայելյանի հնչեցրած արտահայտությունների վերաբերյալ հարուցված քրեական գործը կարճվել է՝ «հանցակազմի բացակայության հիմքով»։ Ինքը՝ Սասուն Միքայելյանը, հրաժարվել է ցուցմունք տալուց։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա իրավապահներին ասել է, թե ինքը «նստած-հելած տղա ա ու ցուցմունք չի տալիս»։ Հիշեցնենք, որ ԱԺ-ում ծեծկռտուքից հետո Միքայելյանն ամբիոնից սպառնացել էր Մարուքյանի եղբորը, ասելով՝  «գլուխդ կցխեմ», «վիզդ կկտրեմ», մի մոռացի, թե ինչ կառույց եմ ներկայացնում․․․

Փաստորեն, մինչ իշխանությունը պայքարում է քրեական ենթամշակույթի դեմ, իրենց շարքերում այդ ենթամշակույթը ծաղկում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում