Աշոտյանը 9-րդ դասարանում կոշիկ է կարել. նա հիշել է իր առաջին աշխատավարձը


Աշոտյանը 9-րդ դասարանում կոշիկ է կարել. նա հիշել է իր առաջին աշխատավարձը
Մայիս 1 13:03 2017

90-ականների սկզբին Հայաստանում կոշիկի արտադրության բում էր: Ապրանքը շատ որակով չէր, սակայն լավ սպառվում էր "ռուսաստաններում": Ամեն շաբաթ Էրեբունի թանգարանի հարակից հրապարակում կոշիկի շուկա էր, որտեղ վաճառվում էին բոլոր անհրաժեշտ պարագաները՝ սոսինձ, տակացու, կաշի, կոլոդկա, գործիքներ:
Նման մի կոշիկի արտադրամաս էլ (կոշիկի ցեխ) մեր բակում կար: 9-րդ դասարանում էի, երբ որոշեցի կոշիկ կարել սովորել, համ ծնողներիս օգնել, համ էլ իմ ձեռքի ծախսերը հոգալ: Ամեն օր դասերից ու պարապմունքներից հետո իջնում էի ցեխ, գործի: Սկսեցի որպես "աշակերտ": Շատ բարդ չէր, կամաց-կամաց սովորեցի ու մի օր իրավունք ստացա ինքնուրույն կոշիկ կարելու, դարձա "ուստա":
Առաջին աշխատավարձի մի մասը տվեցի տնեցիներին, կյանքն արդեն դժվարացել էր, և տանը փողի կարիք կար: Իսկ մոտակա կիրակին էլ ընկերներով գնացինք տոնավաճառ ու կյանքում առաջին անգամ պլիտայի մոտի քրտինքով, սոսնձահոտ աշխատանքով, վնասված ու կոշտացած մատներով աշխատած փողով ինձ գնեցի այդ տարիները հիտ-շորերը՝ PYRAMIDE ջինսը և POLO կարճաթև վերնաշապիկը:
Ահա այսպիսի աշխատանքային օրեր էին )

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը: 



loading...