Կորոնավիրուսի հնարավոր երկրորդ ալիքի դեպքում ՆԱՏՕ-ն կաջակցի պետություններին


Կորոնավիրուսի հնարավոր երկրորդ ալիքի դեպքում ՆԱՏՕ-ն կաջակցի պետություններին
Հունիս 7 11:07 2020

ՆԱՏՕ-ն ծրագրում է կորոնավիրուսի հնարավոր երկրորդ ալիքի դեպքում անդամ և դաշինքի հետ ակտիվ համագործակցող պետություններին արագ ու արդյունավետ աջակցություն ցուցաբերել, հայտնում է ТАСС-ը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ այս ուղղությամբ կոնկրետ առաջարկներ կներկայացվեն անդամ պետությունների պաշտպանության նախարարների մասնակցությամբ հունիսի կեսին նախատեսվող տեսակոնֆերանսի ընթացքում:

Նախատեսվում է աջակցություն ցուցաբերել դեղորայքի փոխադրման համար տրանսպորտային միջոցների տրամադրման, պաշտպանական արտահագուստների ու դեղորայքային արտադրանքների պահպանման համար պահեստների ստեղծման միջոցով:



loading...