Ինչպես կառավարել տղամարդկանց՝ ըստ Կենդանակերպի նշանների


Ինչպես կառավարել տղամարդկանց՝ ըստ Կենդանակերպի նշանների
Հունիս 7 01:00 2020

Իմաստուն կինը միշտ էլ կկարողանա կառավարել տղամարդուն։ Բայց դա նա այնպես վարպետորեն կանի, որ տղամարդը չի էլ կասկածի, որ իրեն կառավարում են։ Աստղաբաններն ասում են, որ զուգընկերոջ Կենդանակերպի նշանն իմանալով՝ կարելի է ոչ միայն հեշտությամբ կառավարել տղամարդուն, այլև ազդել նրա վրա։ Գլխավորը նրա ուժեղ և թույլ կողմերն իմանալն է։

 

Խոյ- Այս տղամարդկանց շփման կերպը հիշեցնում է երեխաների թոթովանք։ Եվ եթե կինը գիտի, թե ինչպես նրանց հետ շփվի, ապա նրա համար շատ հեշտ կլինի կառավարել իր ընտրած տղամարդուն։ Գլխավորը՝ ժլատություն չանել նրան գովելիս ու բարձրաձայն ծափահարելիս։ Եվ անգամ ամենափոքր ձեռքբերումների դեպքում պետք է սկսել գովել ու հիանալ նրանցով։ Ու այդ ժամանակ նա անպայման ձեզ համար ավելի շատ բան կանի։

 

Ցուլ- Այս տղամարդիկ գեղեցիկ հանգստի ու համեղ սննդի իսկական գնահատողներ են։ Դրա համար կնոջ համար բավարարել նրա ինքնասիրությունը բարդ չի լինի։ Նրա համար պետք է պատրաստել համադամ կերակուրներ, դրանք գեղեցիկ մատուցել ու նրա հետ շրջել հետաքրքիր վայրերով։ Եվ նա անպայման կսիրահարվի այն ջանքերին, որոնցով կինը նրա համար հարմարավետ պայմաններ կստեղծի։

 

Երկվորյակներ- Այս նշանի ներկայացուցիչները չեն սիրում, որ իրենց շարունակ վերահսկեն ու սահմանափակեն սեփական տարածքը։ Բայց եթե դուք նրան չվերահսկեք, հնարավորություն կունենաք նրա համար հետաքրքիր լինել։ Դրա համար նրան պետք է լավ տրամադրություն պարգևել, աջակցել բոլոր գործերում ու թեթև բնավորություն ունենալ։ Այդ ժամանակ նա ոչ միայն չի փախչի, այլ կցանկանա մնալ իր կնոջ հետ հնարավորինս երկար։

 

Խեցգետին- Այս նշանին պատկանող տղամարդիկ այնքան խոցելի ու զգայուն էակներ են, որ ցանկացած կոպիտ բառ կարող է նրանց հավիտյան վանել նույնիսկ ամենացանկալի կնոջից, թեպետ այս նշանը միշտ թույլ կտա ուժեղ կնոջը կառավարել իրեն, որ ինչ-որ գործողությունների համար պատասխանատվություն չկրի։ Եվ եթե նա հաշտվել է այն բանի հետ, որ իր կողքին հուսալի կին է, ապա այդ կինը կառավարման ղեկը կարող է համարձակ կերպով իր ձեռքը վերցնել։

 

Առյուծ- Այս տղամարդուն սանձել միայն խիզախ կինն է կարող։ Բայց ամենակարևորն այս գործում չափը չանցնելն է։ Տղամարդկանց դուր է գալիս իրենց անձի հանդեպ անընդհատ ուշադրություն գրավել։ Բայց եթե կինն այդ դերն իր վրա վերցնի, ապա այդ հպարտ նշանին դա դուր չի գա։ Ու նա կփախչի։ Խելացի կինը պետք է փորձի ստեղծել ղեկավարման պատրանք, և միայն այդ ժամանակ հնարավոր կլինի բթացնել նրա զգոնությունն ու սկսել աստիճանաբար կառավարել նրան։

 

Կույս- Այս նշանի տղամարդիկ իրենց համար իրենց նման զուգընկեր են ընտրում։ Եվ եթե այդ ներկայացուցչի ինտելեկտը զարգացած է, ապա կինը պետք է համապատասխանի նույն պահանջներին։ Եվ եթե կինը ցանկանա կառավարել տղամարդուն, ապա պետք կլինի ոչ միայն արտաքին տեսքին հետևել, այլև անընդհատ ինքնակատարելագործվել ու ինչ-որ նոր բան ճանաչել։

 

Կշեռք- Այս տղամարդուն կարելի է գերել բացարձակ հանգստությամբ։ Բայց երաշխիք չկա, որ ցանկալի զուգընկերն ամբողջովին կպատկանի միայն մի կնոջ։ Արական, ինչպես նաև իգական սեռի ներկայացուցիչներին չի կարելի դասել մշտական զուգընկերների թվին։

 

Կարիճ– Այս նշանի տղամարդուն նվաճելու համար պետք է շատ համառ անձնավորություն լինել, ով նաև չի վախենում դժվարություններից։ Բայց միևնույն ժամանակ՝ կինը պետք է խելք ու խորամանկություն ունենա։ Որպեսզի իմանաս, թե ինչպես կառավարես զուգընկերոջդ, պետք է շատ լավ ուսումնասիրես նրա շարժուձևն ու սովորությունները ու գուշակես նրա սեքսուալ ցանկությունները։ Իսկ եթե ստացվի նրան անկեղծ խոսակցության դաշտ բերել, ապա պետք է ուշադիր լսես նրա պատմության բոլոր պահերը, որովհետև հնարավոր է, որ հենց այդտեղ կինը գտնի տղամարդուն կառավարելու հանելուկի բանալին։

 

Աղեղնավոր– Այս տղամարդու բոլոր գործողությունները վերահսկել չի հաջողվի ոչ մեկին։ Նրա ազատասեր էությունը հնարավորություն չի տա ղեկավարել իրեն։ Բայց եթե կինը զիջումների գնա, պաշտպանի նրա ցնորամիտ գաղափարները, սովորի լսել ու նրա համար իսկական ընկեր դառնա, ապա հնարավորություն կա նրան կառավարելու համար գործի դնել բոլոր խորամանկ մեթոդները։

 

Այծեղջյուր– Այս նշանի համար հարմար կլինի միայն բաց ու ազնիվ կինը։ Թեպետ տղամարդուն կարիք էլ չի լինի կառավարել, եթե նա ամեն ինչում հարմարավետություն ու ջերմ միջավայր տեսնի։ Եվ այդ ժամանակ այս ներկայացուցիչը կցանկանա ինչ-որ բան անել իր կնոջ համար, որ նա էլ իրեն իր հետ լավ զգա։ Եվ պարտադիր չէ, որ տղամարդուն կառավարելը հիմնված լինի խորամանկության վրա։

 

Ջրհոս– Այս նշանի տղամարդիկ այնքան էլ պարզ չեն, ինչպես կարող է թվալ։ Դրա համար էլ նրանց կառավարելու համար պետք կլինի կանացի խորամանկությունը գործի դնել ու մանիպուլյացիաների արվեստը։ Կնոջ համար կարևոր է կրքոտ ու անմատչելի, ցանկալի ու հեռավոր լինելը։ Այդ ժամանակ տղամարդը չի կարողանա դիմադրել զգացմունքներին ու նրան կտրվի լիովին։

 

Ձկներ– Այս տղամարդիկ ամեն ինչ ցանկանում են կառավարել ու լինել գլխավորը։ Խելացի կինը պետք է նրանց ընդառաջ գնա ու հնարավորություն տա տղամարդուն նման զգացմունքներ ապրել։ Բայց կնոջ կողմից բոլոր գործողությունները պետք է թաքուն ու նրբանկատ լինեն, որ զուգընկերը չկասկածի, որ նա իր գաղափարները ներկայացնում է՝ որպես տղամարդու գաղափարներ, կամ՝ ընդհակառակը։ Եվ այդ ժամանակ նա հաստատ կենթարկվի կանացի իշխանությանը։



loading...