Ալեքսիս Օհանյանը որոշել է լքել ընկերության տնօրենի պաշտոնը՝ իր տեղը զիջելով աֆրոամերիկացու


Ալեքսիս Օհանյանը որոշել է լքել ընկերության տնօրենի պաշտոնը՝ իր տեղը զիջելով աֆրոամերիկացու
Հունիս 7 10:24 2020

Reddit սոցիալական հարթակի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հեռացել է ընկերության խորհրդից և ընկերությանը կոչ է արել իրեն փոխարինել սևամորթ թեկնածուով։ «Ես սա ասում եմ որպես հայր, որն ուզում է ի վիճակի լինել պատասխանել իր սևամորթ աղջկան, երբ նա հարցնի՝ դո՞ւ ինչ ես արել»,- ասել է Օհանյանը։ Ալեքսիս Օհանյանը, որն ամուսնացած է սևսամորթ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հետ, նաև ասել է, որ Reddit-ի իր ապագա եկամուտների իմ մասը կծառայեցնի սևամորթ հասարակությանը և ռասսայական ատելության դեմ պայքարին։

Որպես սկիզբ՝ Օհանյանը 1 մլն դոլար նվիրաբերել է ամերիկյան ֆուտբոլի ազգային լիգայի խաղացող, ակտիվիստ Քոլին Կապերնիկի «Իմացի՛ր քո իրավունքները» արշավին։ «Կարծում եմ՝ հրաժարականը իշխանություն ունեցող մարդկանց կողմից կարող է առաջնորդության դրսևորում լինել։ Բոլորին, ովքեր պայքարում են մեր կոտրված ազգը վերականգնելու համար, կոչ եմ անում կանգ չառնել», – ասել է Օհանյանը իր թվիթերյան միկրոբլոգում։

34-ամյա Օհանյանը հավելել է, որ իր որոշումն արտացոլում է Reddit-ի ապագայի հանդեպ վստահությունը և իր մասնագիտական էներգիան առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտ (բլոկչեյն) ուղղելու ցանկությունը: Նա կաշխատի Initialized Capital վենչուրային ընկերությունում։

Օհանյանի կարողությունը գնահատվում է 9 միլիոն դոլար։



loading...