«Պատռեց վերնաշապիկս և հարվածեց»․ ակտիվիստը ոստիկանություն բողոք է ներկայացրել Թբիլիսիի քաղաքապետի դեմ


«Պատռեց վերնաշապիկս  և հարվածեց»․ ակտիվիստը ոստիկանություն բողոք է ներկայացրել Թբիլիսիի քաղաքապետի դեմ
Հունիս 6 23:25 2020

Քաղաքացիական ակտիվիստները մեղադրում են Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին բռնության կիրառելու մեջ. «Շեցվալե»շարժման անդամները ոստիկանությունում դժգոհել են քաղաքապետի գործողություններից:

 
 

Այսօր Վարկեթիլիի շրջանի նորոգված հանրային պարտեզի բացման արարողության ժամանակ  քաղաքապետին ուղղված էկոլոգիայի շուրջ ակտիվիստների հարցերի ժամանակ իրավիճակը լարվել էր այնքան, որ ծեծկռտուք էր տեղի ունեցել քաղաքապետ Կալաձեի ու  ակտիվիստներից մեկի՝ Կախա Կվեկվեսկիի միջև:

Վերջինս ոստիկանություն բողոք էր ներկայացրել՝ պնդելով, որ Կալաձեն քաշքշել էր իրեն ու պատռել վերնաշապիկը: Շարժման անդամների հայտարարությամբ` Կալաձեն իրեն ոչ ադեկվատ է պահել, ֆիզիկական և բառացի վիրավորանք է հասցրել իրենց թիմակցին: Նրանք պահանջել են, որ ոստիկանոթյունը հետաքննություն սկսի միջադեպի կապակցությամբ:

 

Ինքը` քաղաքապետը,միջադեպը գնահատել է սադրանք`կազմակերպված նախկին իշխող կուսակցության՝«Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմից: