Ամերիկացի 9.5 հազար զինծառայող դուրս կբերվի Գերմանիայից


Ամերիկացի 9.5 հազար զինծառայող դուրս կբերվի Գերմանիայից
Հունիս 6 15:01 2020

ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է ավելի քան 9.5 հազար ամերիկացի զինծառայողների դուրս բերել Գերմանիայից մինչև սեպտեմբեր՝ կանցլեր Անգելա Մերկելի հետ ռազմական ծախերի թեմայով երկարամյա լարվածության ֆոնին: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:

Մերկելի՝ Վաշինգտոնում նախատեսված G7 -ին չմասնակցելու որոշումն անգամ Թրամփին հետ չի պահի այդ մտադրությունից: ԱՄՆ նախագահը վաղուց էր Սպիտակ տանը քննարկում Գերմանիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը նվազեցնելու հարցը: Ներկայումս ԳՖՀ-ում 34.5 հազար զինծառայող կա, այս որոշման արդյունքում կմնա 25 հազարը:

«ԱՄՆ դաշնակիցներն ավելացրել են ռազմական ծախսերը, ինչը թույլ է տալիս նվազեցնել զինծառայողնեերի քանակը»,- հաղորդում է գործակալությունը: