Քաղաքապետի կարգադրությամբ 36,5 միլիոն դրամ է հատկացվել «Երևանտրանս» ընկերությանը


Քաղաքապետի կարգադրությամբ 36,5 միլիոն դրամ է հատկացվել «Երևանտրանս» ընկերությանը
Հունիս 6 11:57 2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունիսի 1-ին կարգադրություն է ստորագրել, որի համաձայն 36,5 միլիոն դրամ է տրամադրվել «Երևանտրանս» ընկերությանը։

Կարգադրության մեջ մասնավորապես ասվում է․

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2020 թվականի հունվարի 14-ի հ.28-Ա որոշման 8-րդ հավելվածը (աղյուսակ 1), ինչպես նաև հաշվի առնելով Երևանի քաղաքապետի տեղակալի 14.05.2020թ. գրությունը.

Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեով Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների) մասով բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 09 խմբի 01 դասի «04. Աջակցություն համայնքային և ոչ համայնքային կազմակերպությունների ծրագրերին» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով նախատեսված գումարներից «Երևանտրանս» ՓԲԸ-ին, որպես նվիրատվություն, հատկացնել 36.500.0 (երեսունվեց միլիոն հինգ հարյուր) հազար դրամ` լիազորելով կնքելու նվիրատվության պայմանագիր»։

Կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա։ Կարգադրության կատարման հսկողությունը դրվել է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանի վրա։



loading...