Աղջիկ, ուզում եմ հասկանալ, թե նախ, դու որպես ի՞նչ ես արձագանքում Ծառուկյանին․ Գևորգ Պետրոսյանը՝ վարչապետի խոսնակին


Աղջիկ, ուզում եմ հասկանալ, թե նախ, դու որպես ի՞նչ ես արձագանքում Ծառուկյանին․ Գևորգ Պետրոսյանը՝ վարչապետի խոսնակին
Հունիս 6 11:30 2020

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վարչապետի խոսնակի՝ ի պատասխան Գագիկ Ծառուկյանի արված հայտարարությանը։ Նա մասնավորապես նշել է, որ նա այդ արձագանքով մատնել է, որ Ծառուկյանի հիմնավոր քննադատությամբ նկարագրված իրավիճակի միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։

«Հերթական անգրագետ մոտեցումը...

Աղջիկ, ուզում եմ հասկանալ, թե նախ, դու որպես ի՞նչ ես արձագանքում Ծառուկյանին: Նա իր ելույթում վարչապետի անուն տվել է՞, որ դու, որպես խոսնակ ծավալվես: Նա իր ամբողջ կյանքում միայն կառուցել է, ոչ թե քո ղեկավարի նման՝ միայն քանդել»,- գրել է նա ու հավելել, որ պետք է մի քիչ տրամաբանություն ունենալ․եթե Ծառուկյանը քրեական գործերից վախենար, իր բնորոշմամբ՝ անձայն կապրեր․

«Էնքան չես հասկանում, որ քո այդ արձագանքով մատնում ես, որ Ծառուկյանի հիմնավոր քննադատությամբ նկարագրված իրավիճակի միակ մեղավորը, փաստորեն, քո ղեկավարն է...

Դու, եթե կարող ես, խոսիր այն մասին, թե ի՞նչ եղավ ղեկավարիդ խոստացած տնտեսական հեղափոխությունը, ու՞ր փախան դռան հետևում հերթ կանգնած օտարերկրյա ներդրողները, կամ ի՞նչ խաբար կա թալանված փողերի փաստացի վերադարձից:

Հա, վատ չէր լինի, որ մի երկու բան էլ ասեիր էս վերջին՝ սիգարետ-ադամանդ-զենք եռանկյունուց...

Դուք էլ ե՞ք ընտրել ճիշտն ասողին քրեական գործերով ահաբեկելու գործելաոճը:

Բա էլ ինչո՞ վ եք տարբերվում նախկիններից...»։

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստին կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանն առ այն, որ Կառավարության կազմը հարյուր տոկոսով պետք է փոխվի, որովհետև տնտեսության բոլոր ճյուղերն այսօր ձախողված են։

Ծառուկյանի հայտարարությանն ի պատասխան վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարեց, որ եթե Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն մի շարք քրեական գործերի քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է։