Միայն այսօր կասեցվել է 220 տնտեսվարողի գործունեություն. Արթուր Ասոյան


Միայն այսօր կասեցվել է 220 տնտեսվարողի գործունեություն. Արթուր Ասոյան
Հունիս 6 00:12 2020

Արդեն իսկ հատել ենք մոտ 22 հազար ստուգողական այցերի շրջանակը: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը:

Նրա խոսքով՝ վերոնշյալ աշխատանքների արդյունքում կասեցվել է 1490 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն. «Միայն այսօրվա դրությամբ ունենք 796 ստուգում, կասեցվել է 220 տնտեսվարողի գործունեություն: Խոսքը հանրային սննդի, տրանսպորտի ոլորտների մասին է»,- հայտնեց Ասոյանը:

Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարը տեղեկացրեց նաև, որ շուրջ տասը օր է, ինչ աշխատում են ոստիկանության հետ: Համակցված աշխատանքներն, ըստ Ասոյանի, կրելու են պարբերական բնույթ:

 



loading...