Երբ կհաղթահարենք կորոնավիրուսը. բժիշկը ներկայացրեց իր կանխատեսումները


Երբ կհաղթահարենք կորոնավիրուսը. բժիշկը ներկայացրեց իր կանխատեսումները
Հունիս 5 22:21 2020

«Արմենիա» ԲԿ նյարդավիրաբուժական բաժանմունքի ղեկավար Դավիթ Պատրիկյանն օրերս առողջացել է կորոնավիրուսից ու դուրս գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից։ Այսօր Ֆեյսբուքի ուղիղ եթերով ճեպազրույցում Դավիթ Պատրիկյանը մարդկանց կոչ արեց հետևել կառավարության սահմանած հակահամաճարակային կանոններին։ Նա նշեց, որ ռիսկային խմբի է պատկանում, ունի հիպերտոնիկ հիվանդություն, շաքարային դիաբետ, 68 տարեկան է։ Հիվանդությունը նրա մոտ ծանր ընթացք է ունեցել՝ տարել է երկկողմանի թոքաբորբ։

«Հիվանդությունը բավական նամարդ հիվանդություն է։ Բավական գաղտագողի սողսոկում է մարդու օրգանիզմ և կատարում իր չար գործը։ Պետք է լինել շատ զգույշ, արհամարհանքով վերաբերվել այդ հիվանդության հետ չի կարելի, այն արժանի է բավական լուրջ ուշադրության և հատկապես այն խմբի հիվանդների համար, որոնց մասին նշեցի։ Բուժումը շատ աշխատատար է և, ցավոք սրտի, երբեմն անհնարին»,- ասաց նա։

Բժիշկը նշեց՝ մենք պետք է համախմբենք, իսկական պատերազմ է։ Պատերազմն ունի իր բոլոր կանոնները՝ հրամանները չեն քննարկվում։