Զինծառայողների սոցիալական ապահովագրության հիմնադրամը դատի է տվել Տիգրան Ուրիխանյանին


Զինծառայողների սոցիալական ապահովագրության հիմնադրամը դատի է տվել Տիգրան Ուրիխանյանին
Հունիս 5 21:00 2020

«Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամը» հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ զրպարտության համար։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

Հայցվոր կողմը պահանջում է հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները եւ փոխհատուցում վճարել։

Հայցադիմումը դատարան մուտք է եղել հունիսի 2-ին եւ նույն օրը մակագրվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանին։



loading...