«Գլորիա» կարի ֆաբրիկայի 135 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով․ մարզպետ


«Գլորիա» կարի ֆաբրիկայի 135 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով․ մարզպետ
Հունիս 5 20:41 2020

«Գլորիա» կարի ֆաբրիկայի 135 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

«Կորոնավիրուսով վարակվածության այսօրվա ցուցանիշը Լոռու մարզում 251 մարդ է: Նրանցից 135_ը «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներ են: Ընդ որում, տեղեկացնեմ, որ այս թիվն ստացվել է «Գլորիա» ֆաբրիկայի 197 աշխատակցի թեստավորման արդյունքում: Լավացածների թիվը 67 է: Մեկուսացված է 621 մարդ: Ունենք 1մահվան դեպք: Այս ցուցանիշները հղի են վտանգավոր ու անկանխատեսելի հետեւանքներով: Այսօր առավել, քան երբեւէ մեզնից յուրաքանչյուրի զգոնության չափաբաժինը չափազանց կարեւոր է: Մենք պարտավոր ենք դրսեւորել պատասխանատու վարքագիծ' հանուն մեր ընկերների, մեր հարազատների: Պարտավոր ենք #կրելդիմակ, #փրկելկյանքեր, մեր ծնողների ու մեր երեխաների կյանքը»,- գրել է մարզպետը։

<iframe src="https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fandrey.ghukasyan%2Fposts%2F3782447721825912&width=500" width="500" height="344" style="border:none;overflow:hidden" scrolling="no" frameborder="0" allowTransparency="true" allow="encrypted-media"></iframe>



loading...