Փաշինյանը՝ հայտնի հարսանիքի, «ԱԱԾ» պարի եւ քաղաքացիների լուսանկարները հրապարակելու մասին


Փաշինյանը՝ հայտնի հարսանիքի, «ԱԱԾ» պարի եւ քաղաքացիների լուսանկարները հրապարակելու մասին
Հունիս 5 20:30 2020

Բոլոր քաղաքացիները, որոնք իրենց լուսանկարները հրապարակել են հրապարակային նշանի ներքո, նրանք այդպիսով բոլորին թույլատրել են վերահրապարակել  դրանք։  Այս մասին  այսօր՝ հունիսի 5-ին պարետատան հերթական նիստից հետո բրիֆինգին ասաց վարչական Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հասարակության շրջանում քննադատություններին, որ խախտվում է մարդկանց անձնական կյանքի իրավունքը նրանց լուսանկարները հրապարակելով։

«Ցանկացած հրապարակում ահազանգ է, եթե որեւէ մեկը չի հաստատվում, շատ ավելի լավ, նաեւ ծառայում է իր նպատակին, բայց ես ուզում եմ բերել մի օրինակ, երբ մի կազմակերպության կողմից հերքվել էր մի ահազանգ, երեկ ուշ երեկոյան պարզվեց, որ նույնանուն կազմակերպության կողմից կազմակերպվել է խայտառակ մի միջոցառում։ Բեմական համարներ են անգամ ցուցադրվել, որ այդ միջոցառումը, որ տեղի է ունենում, արգելված է»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հարցը քննարկվել է անհատական տվյալների պաշտպանության գործակալության հետ։

«Եթե մի քաղաքացի իրավախախտում անի, ոստիկանները նրան մոտենան բերման ենթարկելու, որեւէ այլ քաղաքացի, ինչպես շատ ենք տեսնում, օրինակ ուղիղ եթերում լուսաբանի դա առանց քաղաքացուն հարցնելու,  ոչ մեկի մոտ հարց չի ծագի, թե ինչու ոստիկանության կատարած գործողությունը լուսաբանվում է առանց քաղաքացու համաձայնությունը հարցնելու։

Նույն տրամաբանությամբ կարող է լուսաբանվել ոստիկանության չկատարած գործողությունը։ Նույն տրամաբանությամբ կարող է լուսաբանվել իրավախախտումը, բոլոր դեպքերում կա անհատական տվյալների պաշտպանության խնդիր եւ մենք ամեն ինչ կանենք այդ տվյալները հնարավորինս պաշտպանելու համար, բայց մյուս կողմից կա հանրային շահ, կա օրինականության շահ եւ ես, այո, ՀՀ  քաղաքացիների կոչ եմ անում միանալ ֆլեշմոբին»,- ասաց նա։

 



loading...