Ինչու է վերջին օրերին կորոնավիրուսից առողջացածների թիվը նվազել. Փաշինյանը տվեց դրա բացատրությունը


Ինչու է վերջին օրերին կորոնավիրուսից առողջացածների թիվը նվազել. Փաշինյանը տվեց դրա բացատրությունը
Հունիս 5 20:20 2020

Մեր առողջապահական համակարգը ցույց է տվել, որ շատ արդյունավետ է գործում: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե ինչով է պայմանավորված, որ վերջին օրերին կորոնավիրուսից առողջացած քաղաքացիների թիվը շատ փոքր է, Փաշինյանը պատասխանեց. «Նախկինում մենք այդ թիվը դուրս էինք բերում բոլոր դրական ախտորոշվածներից, իսկ հիմա դուրս ենք բերում միայն ծանր եւ առանձնապես ծանր հիվանդներից, որոնք գտնվում են հոսպիտալացվան վիճակում:

Ես կարող եմ բերել մեր ընտանիքի օրինակը: Փառք Աստծո, մենք ասիմպտոմ ենք տանում հիվանդությունը, եւ եթե այսպես շարունակվի, մենք կառողջանանաք առանց որեւէ բժշկական միջամտության: Բայց մեր տվյալը կարձանագրվի ընդհանուր դրական ախտորոշվածների թվում, բայց չի հաշվառվի բուժվածների թվում, որովհետեւ մենք որեւէ բուժում չենք ստանում: Իսկ ծանմր եւ ծայրահեղ ծանր հիվանդների բուժումը ավելի երկար է տեւումմ»:



loading...