Լուսանկարների հրապարակումը նպաստում է, որ մարդիկ դառնան ատելության թիրախ Անի Սամսոնյան


Լուսանկարների հրապարակումը նպաստում է, որ մարդիկ դառնան ատելության թիրախ Անի Սամսոնյան
Հունիս 5 19:32 2020

Սա հուսահատ մեթոդ է եւ այն նպաստում է, որպեսզի այն մարդիկ, որոնց լուսանկարները հայտնվում են վարչապետի էջում, դառնան ատելության թիրախ։ Այս ամսին այսօր՝ հունիսի 5–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայսատան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Վարչապետը շատ լավ գիտի, թե սոցիալական ցանցերում ինչ հոգեբանական մթնոլորտ է, ինչ ատելության եւ անհանդուրժողականության մթնոլորտ է եւ պետք է գիտակցի, որ եթե նման լուսանկարներ է հրապարակում, իր էջում այդ մարդկանց հասցեին՝ վիրավորանքներ, հայհոյանքներ, ինչ ասես, որ չեն հնչեցնելու եւ վերջին աղջիկը եղավ մետրոյում նստածմ աղջիկը, որի մասին ինչ ասես չէին գրում։ Մենք՝ քաղաքական գործիչներս, ին որ չափով իմունիտետ ունենք, բայց հասարակ քաղաքացիները չունեն իմունիտետ, որ իրենց այդպես ատելության թիրախ դարձնեն սոցիալական հարթակներում։մ Դա պարզապես անթույլատրելի է, դա նվաստացնում է մարդու արժանապատվությունը, մարդու բարոյականությունը, չի՛ կարելի»,– ասաց նա։

Սամսոնյանի խոսքով՝ ճիշտ է, վարչապետը նկարն ավելի ուշ հեռացրեց, բայց այն վնասեց աղջկան. «Չափազանց ուշ հեռացրեց, ինչո՞ւ է գցում, որ հետո պետք է հեռացնի։ Ուշ էր արդեն, որովհետեւ այդ լուսանկարը սկսեցին տարածել, առավել մեդիագրագետ օգտատերերը փակում էին աղջկա դեմքը, ովքեր որ չէին հասկանում, որ չի կարելի վարչապետի տարածածը տարածել, բոլոր դեպքերում նրանք էլ էին քննադատում։ Այդ լուսանկարը շատ տարածված է եւ դարձել է բոլորի քննարկման առարկան, փաստորեն աղջկան թիրախավորեցին եւ դա կարող է հոգեբանական ազդեցություն ունենալ նրա վրա եւ սա կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր մետրոյում առանց դիմակի նստած աղջկա լուսանկար, որտեղ երեւում էր աղջկա դեմքը եւ հետեւյալ գրառումն արել ՝ անթաքույց գեղեցկություն։ Այս լուսանկարը բուռն քննադատությունների մեծ ալիք էր բարձրացրել սոցիալական հարթակում, ինչից հետո Փաշինյանը լուսանկարը հեռացրել էր իր էջից։