37 բան, որոնց համար Ձեզ անկասկած կազատազրկեն Հյուսիսային Կորեայում.


37 բան, որոնց համար Ձեզ անկասկած կազատազրկեն Հյուսիսային Կորեայում.
Հունիս 5 18:35 2020

Սովորե՞լ եք ազատությանը։ Հյուսիսային Կորեայում Դուք անգամ չեք կարող ազատորեն գնել այն հագուստը, որը Ձեզ դուր է գալիս։

 

Ահա 37 բան, որոնք անելու համար պատասխան կտաք ազատությամբ կամ անգամ կյանքով Հյուսիսային Կորեայում։

 

1. Հեռախոսազանգեր

Դուք շատ խիստ պատիժ կստանաք, եթե, գտնվելով Հյուսիսային Կորեայի տարածքում, միջազգային հեռախոսազանգեր կատարեք։

 

2. iPhone ունենալ

Այս ագելքը վերաբերում է նաև Apple-ի համակարգիչներին և պլանշետներին։

 

3. Քարոզչական պաստառների գողություն

Ամերիկացի ուսանող Օտտո Վարմբյեն Հյուսիսային Կորեայում քարոզչական պաստառ գողանալու համար ազատազրկման է ենթարկվել, ապա մահացել։

 

4. Պետությունն անվանել «Հյուսիսային Կորեա»

Այս երկրի բնակիչները պարտավոր են համարել իրենց պետությունը միակ Կորեան։

 

5. Վարել

Կառավարությունը չի ցանկանում, որ իր բնակիչներն ազատորեն տեղաշարժվեն երկրում։ 1000 մարդուն միջինում բաժին է հասնում մեկից քիչ մեքենա։

 

6. Բացասականորեն արտահայտվել կառավարության մասին

Հյուսիսային Կորեայում եթե բացասականորեն արտահայտվեք կառավարության մասին, ապա Ձեզ միանգամից «դաստիարակչական ճամբար» կուղարկեն։

 

7. Ալկոհոլի օգտագործում

2012 թ. ռազմական սպան պատժվեց Կիմ Չեն Իրի համար 100-օրյա սուգի ժամանակ ալկոհոլ օգտագործելու համար։

 

8. Լքել երկիրը

Եթե Ձեզ բռնեն երկրից փախուստի դիմելիս, ապա մահապատժի կդատապարտեն։

 

9. Պոռնոգրաֆիա

Կիմ Չեն Ինն իր նախկին ընկերուհուն պատժել է ընտանիքի դիմաց, քանի որ նա տեսագրել էր իր սեռական հարաբերությունը։

 

10. Ինտերնետի օգտագործում

Հյուսիսային Կորեայում հասանելի են միայն պետական վեբ-կայքերը։

 

11. Ջինսե կտորի կրում

Ջինսե կտորն ասոցացվում է Ամերիկայի հետ, հետևաբար այն արգելվում է Հյուսիսային Կորեայում։

 

12. Փախուստ բանտից

Սրա համար կպատժվեք ոչ միայն Դուք, այլև Ձեր ողջ ընտանիքը՝ մինչև 4-րդ սերունդ։

 

13. Սխալներ անել աշխատանքի ընթացքում

Անգամ ամենափոքր սխալն աշխատանքի ընթացքում կարող է հանգեցնել նրան, որ Դուք ազատազրկման մեջ հայտնվեք։

 

14. Կարծիքի առկայություն

Ինչպես ասի կառավարությունը, այնպես էլ պետք է լինի։

 

15. Ոչ պետական երաժշտություն

Հյուսիսային Կորեայում արգելվում է արտասահմանյան երաժշտություն լսել։ Քաղաքացիները կարող են լսել միայն այն երաժշտությունը, որը «գովերգում է ռեժիմը»։

 

16. Չարախոսում առաջնորդի մասին

Փորձեք բացասականորեն արտահայտվել առաջնորդ Կիմ Չեն Ինի մասին, և ինքներդ արդեն գիտեք, թե ինչ կլինի Ձեզ հետ։

 

17. Լուսանկարել

Այս արգելքը մասնավորապես վերաբերում է զբոսաշրջիկներին։

 

18. Սարկազմ

Հյուսիսային Կորեայի մշակույթում սարկազմը բացարձակապես չի ընդունվում։

 

19. Հարցնել Կիմ Չեն Ինի ծննդյան մասին

Ոչ ոք չգիտի, թե քանի տարեկան է Կիմ Չեն Ինը, և ամենայն հավանականությամբ, երբեք էլ չեն իմանա։

 

20. Յուրօրինակ վարսահարդարում

Բոլոր վարսահարդարումներն ու ոճերը պետք է թույլատրվեն կառավարության կողմից։ Կարելի է ընտրել ընդունված 28 վարսահարդարումներից մեկը։

 

21. Ապրել Փհենյան քաղաքում

Մայրաքաղաքում ապրել կարող են քիչ մարդիկ՝ էլիտար հասարակությունը։

 

22. Կրոն

2013 թ. 80 քրիստոնյա հանրության առջև պատժվեցին հրապարակում, քանի որ Աստվածաշնչին էին տիրապետում։

 

23. Հրաժարում ընտրություններից

Ընտրություններին և հանրաքավեներին մասնակցելը պարտականություն է Հյուսիսային Կորեայում։

 

24. Հեռուստացույց դիտել

Հյուսիսային Կորեայի քաղաքացիները կարող են դիտել միայն պետական քարոզչություններ։ Հարյուրավոր մարդիկ պատժվել են գաղտնի հարավկորեական հեռուստաալիքների հետևելու համար։

 

25. Ընթերցանություն

Եթե գիրքը չի գրվել կամ թույլատրվել կառավարության կողմից, ապա այն օտարերկրյա քարոզչություն է համարվում։

 

26. Արևմտյան նորաձևություն

Ջինսերի հետ մեկտեղ արգելվում են այն բոլոր հագուստի տեսակները, որոնք ասոցացվում են Եվրոպայի հետ։

 

27. Coca-Cola

Coca-Cola-ի արտադրանքի նկատմամբ Հյուսիսային Կորեայում խիստ արգելք է դրված։

 

28. Հիգիենիկ միջադիրներ

Սրա փոխարեն խեղճ կանայք պետք է օգտագործեն բազմանգամյա օգտագործման լվացվող միջադիրներ։

 

29. Պահպանակներ

Պահպանակները և պաշտպանության մյուս բոլոր միջոցներն ամբողջությամբ արգելվում են Հյուսիսային Կորեայում։

 

30. Հողի կամ անշարժ գույքի տիրապետում

Հյուսիսային Կորեայի կառավարությունը բացառիկ իրավունքներ ունի հողի նկատմամբ։ Սա գրեթե անհնար է դարձնում տների կամ բնակարանների գնումը։

 

31. Դիզայներական կոշիկներ

Բոլոր կոշիկներն ու հագուստը պատրաստվում և հաստատվում են Հյուսիսային Կորեայի կառավարության կողմից։

 

32. Ամանորյա տոնածառեր

Կտրականապես արգելվում է տանը տոնածառ կամ այլ ամանորյա զարդարանքներ դնել։

 

33. Starbucks

Ինչպես և ամերիկյան յուրաքանչյուր այլ բան, սա ևս արգելված է։

 

34. Երաժշտական համերգներ

Միակ խումբը, որին թույլատրվել է ելույթ ունենալ, սլովենական Laibach խումբն է։ Այն Փհենյանում համերգ է ունեցել 2015-ին։

 

35. Տեղի արժույթի օգտագործում, եթե զբոսաշրջիկ եք

Դուք չպիտի Ձեր գումարը փոխարինեք տեղի արժույթով։ Օտարերկրացիներն իրավունք չունեն հյուսիսկորեական դրամն օգտագործելու։

 

36. Շրջել քաղաքում որպես զբոսաշրջիկ

Հյուսիսային Կորեայում զբոսանքները խստորեն արգելվում են զբոսաշրջիկների համար։ Օտարերկրացիները պիտի ուղեկցորդների հետ լինեն՝ անգամ հարևանությամբ գտնվող խանութ գնալու համար։

 

37. Խոսել տեղի բնակիչների հետ

Եթե ցանկանում եք տեղի բնակիչների հետ զրույց սկսել, ապա նախևառաջ պետք է թույլտվություն ստանաք հատուկ ծառայությունների կողմից։