Բերման են ենթարկել մի քանի երիտասարդի. Նրանց մոտ եղել է մարիխուանա եւ ատրճանակ


Բերման են ենթարկել մի քանի երիտասարդի. Նրանց մոտ եղել է մարիխուանա եւ ատրճանակ
Հունիս 5 18:15 2020

Հունիսի լույս 3-ի գիշերը, ժամը 4-ի սահմաններում, ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները Արագածավան գյուղից կասկածանքով բաժին բերման են ենթարկել  մի քանի երիտասարդի։

Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է թղթով փաթեթավորված մարիխուանայի նմանվող զանգված, իսկ նրանց մեքենայի զննությամբ հայտնաբերվել է գազային ատրճանակ՝ լիցքավորված երկու փամփուշտով։

Երիտասարդներից մեկը հայտնել է, որ ատրճանակը պատկանել է հանգուցյալ հորը եւ դրա օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել։

Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի առթիվ ոստիկանության Թալինի բաժնում նյութեր են նախապատրաստվում։