Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա խնամատարությունը ստանձնեց հորաքույրը


Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա խնամատարությունը ստանձնեց հորաքույրը
Հունիս 5 17:30 2020

Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջնակի խնամատարությունը ստանձնեց հորաքույրը: Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը:

««Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի անձնակազմն այսօր հրաժեշտ տվեց լիարժեք առողջացած Նազելիին: Երեք դժվար ամիսներից հետո աղջնակը վերադառնում է հայրենի Գյումրի:

Աղջկա հորաքույրն իր շնորհակալությունը հայտնեց բժշկական ողջ թիմին ու անձնակազմի մյուս անդամներին` Նազելիին երկրորդ կյանք նվիրելու համար»,- տեղեկացնում են բժշկական կենտրոնից: