Վիետնամում 5-աստղանի հյուրանոց է բացվել, որը և՛ արտաքինից, և՛ ներսից 24 կարատանոց ոսկով է պատված:
Dolce Hanoi Golden Lake անունը կրող հյուրանոցը 25 հարկ է:Գտնվում է մայրաքաղաք Հանոյի կենտրոնում:Հյուրանոցի ներսի դռները, պատերը, առաստաղը, ինտերիերի այլ տարրեր, ինչպես նաև ճակատային հատվածի որոշ մաս 24 կարատանոց ոսկով է պատված։
Հյուրանոցը կառուցելու համար պահանջվել է 10 տարի։ Հյուրանոցում 342 համար կա, որոնցում գտնվող կահույքը, լոգարանները և անգամ զուգարանակոնքերը ոսկեզօծ են։