Տուգանքների բալային համակարգի ներդրումը թույլ է տվել կրճատել ՃՏՊ-ների եւ մահվան դեպքերի թիվը. ՀՀ ոստիկանություն


Տուգանքների բալային համակարգի ներդրումը թույլ է տվել կրճատել ՃՏՊ-ների եւ մահվան դեպքերի թիվը. ՀՀ ոստիկանություն
Հունիս 5 16:53 2020

Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար տուգանքների բալային համակարգի ներդրումը կրճատել է ՃՏՊ-ների եւ մահվան դեպքերի թիվը Հայաստանի ճանապարհներին: Այս մասին հունիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովում մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին  2019 թվականի պետական ​​բյուջեի կատարողականի մասին զեկույցի քննարկմանն ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը: Ըստ նրա՝ նոր համակարգի գործարկման ամբողջ ընթացքում (2020 թվականի 5 ամիսների ընթացքում - խմբ.) 129.195 տուգանք է գրվել, որոնց համաձայն վարորդները զրկվում են բալերից:

Գերատեսչության ղեկավարը նշեց, որ 778 մարդ զրկվել է բոլոր 9 բալերից, որոնք նրանք ունեին տարվա սկզբից: «71 մարդ զրկվել է վարորդական իրավունքից: Այս տարվա 5 ամսվա ընթացքում արձանագրվել է 1405 ՃՏՊ, ինչի արդյունքում 102 մարդ է զոհվել եւ եւս 2100-ը վիրավորվել է: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, դժբախտ պատահարների թիվը նվազել է 261-ով, իսկ զոհերի թիվը՝ 20 մարդով, վիրավորներինը՝ 317-ով»,- ասաց Սարգսյանը՝ այս ցուցանիշները կարեւոր անվանելով, որոնք, ըստ նրա, վկայում են բալային համակարգի արդյունավետության մասին: Նա նաեւ ընդգծեց, որ մահացության նվազեցման միտումը հատկապես ակնառու է Երեւանում: Հատկանշական է նաեւ, որ ՀՀ-ում մեքենաների թվի կտրուկ աճի համատեքստում դժբախտ պատահարների եւ մահվան դեպքերի թվի նվազում է գրանցվել: Այդպես, 2018-ի հետ համեմատ, 2020-ին Հայաստանում 217 հազարով ավելի շատ տրանսպորտային միջոց կար: