Հայ մարզիկը գերազանցել է Բրյուս Լիի ռեկորդն ու հայտնվել Գինեսի գրքում


Հայ մարզիկը գերազանցել է Բրյուս Լիի ռեկորդն ու հայտնվել Գինեսի գրքում
Հունիս 5 14:30 2020

Գինեսի ռեկորդների գիրքը պաշտոնապես հաստատել է հայ մարզիկ Մանվել Մամոյանի նոր համաշխարհային ռեկորդը: Այս մասին հաղորդում է Armsport.am-ը։

 
 

Մանվելը մեկ ձեռքի 2 մատով 1 րոպեի ընթացքում 55 հրում է կատարել։ Ավելի վաղ, նման ռեկորդ սահմանել էր դերասան, մարտարվեստների վարպետ Բրյուս Լին:

Մամոյանն ապրում է Մոսկվայում, ֆիթնես մարզիչ է, և այս պահին Գինեսի գրքի 8-ակի ռեկորդակիր: Առաջին ռեկորդը Մամոյանը գրանցել է 15 տարեկանում: Մամոյանը ծնվել ու մեծացել է Հայաստանում. այստեղ արդեն 10 տարեկանում սկսվել է զբաղվել ձյուդոյով, ըմբշամարտով և սպորտային մարմնամարզությամբ:
Առաջին անգամ Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել է 22 տարեկանում:



loading...