Մեկ օրում բացահայտվել է 51 հանցագործություն. բռնաբարություն, խուլիգանություն, քրեական ենթամշակույթի կրողին դիմելու դեպք


Մեկ օրում բացահայտվել է 51 հանցագործություն. բռնաբարություն, խուլիգանություն, քրեական ենթամշակույթի կրողին դիմելու դեպք
Հունիս 5 12:00 2020

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 4-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 51 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու` 13, խարդախության և ընտանեկան բռնության՝ 9-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 3, անձնական ունեցվածքի գողության և սպանության սպառնալիքի՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու` 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է շորթման՝ 4, և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։

1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



loading...