Ռեստորանը հորդորում է վարչապետին ապատեղեկատվություն չտարածել


Ռեստորանը հորդորում է վարչապետին ապատեղեկատվություն չտարածել
Հունիս 5 00:42 2020

«Վիլլա» ռեստորանային համալիրի ֆեյսբուքյան էջը գրում է. «Հարգելիʹ պարոն Նիկոլ Փաշինյան,
«Վիլլա» ռեստորանային համալիրի տնօրինությունը հորդորում է չտարածել նման ապատեղեկատվություն:

Մեր համալիրը խստիվ պահպանում է պարետի կողմից սահմանված բոլոր կանոնները, ոչ մի հարսանիք կամ այլ բազմամարդ հանդիսություն մեզ մոտ չի իրականացվում: Սիրով կընդունենք ցանկացած ստուգող խմբի՝ հավաստիանալու մեր հետևողականությանը և օրինապահ լինելուն:


Ձեր տեղադրած անանուն այս նամակը խեղաթյուրում է մեր կազմակերպության բարի համբավը»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իրեն ուղղված նամակը, որում նշվում էր, որ վերոնշյալ ռեստորանում 100-հոգանոց հարսանիք է լինելու: