Հայաստանում տարեկան կարտադրվի մինչեւ 50 000 «Կալաշնիկով» ինքնաձիգ


Հայաստանում տարեկան կարտադրվի մինչեւ 50 000 «Կալաշնիկով» ինքնաձիգ
Հունիս 4 23:22 2020

Հինգշաբթի օրը Հայաստանում կսկսվի «Կալաշնիկով ԱԿ -103» ինքնաձիգների պատրաստումը։ Արտադրության լիցենզիան նախատեսված է 10 տարվա համար, «Ինտերֆաքսին» ասել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Վորոբևան։

«Արտադրության ծավալը կկազմի տարեկան մինչև 50,000 ապրանք: Լիցենզիան ուժի մեջ է 10 տարի ժամկետով», - ասել է նա:

Վորոբևան նշել է, որ Հայաստանում «ԱԿ -103» ինքնաձիգների փուլային պատրաստման համար բաղադրիչների մատակարարման պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի տնտեսության դաշնային ծառայության համապատասխան որոշման հիման վրա՝ 2020 թվականի մայիսի 15-ին: Ըստ Վորոբևայի՝ Հայաստանում դրանց արտադրության մեկնարկը նախատեսված է այս տարվա հուլիսի առաջին տասնօրյակում: Հայաստանում «Կալաշնիկով ԱԿ -103» արտադրող գործարանը տարեկան կարող է արտադրել մինչև 50 000 միավոր ինքնաձիգ: