Կառավարության նավը արագորեն խորտակվում է, եւ շատ պաշտոնյաներ կերազեիր այն լքելու մասին․ Աղասի Ենոքյան


Կառավարության նավը արագորեն խորտակվում է, եւ շատ պաշտոնյաներ կերազեիր այն լքելու մասին․ Աղասի Ենոքյան
Հունիս 4 22:47 2020

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կառավարության նավը արագորեն խորտակվում է, եւ շատ պաշտոնյաներ կերազեիր այն լքելու մասին՝ միասին ջրասույզ չլինելու համար։ Սակայն նավից թռնում են միայն պրոֆեսիոնալները, իսկ դիլետանտները մնում են։ Պատճառները երկուսն են․
- Պրոֆեսիանալները գիտեն, որ կառավարությունից դուրս էլ կարող են մի կտոր հացի փող աշխատել, իսկ դիլետանտները վախենում են, որ վերադառնալու են փաբերում պարտքով գարեջուր խմելու պրակտիկային։
- Պրեֆոսիանալները գիտեն, որ ուտել կարելի է չափի մեջ, իսկ դիլետանտները անկուշտ են եւ վախենում են, որ նախարարի աթոռից միանգամից տեղափոխվելու են մեղադրյալի աթոռի»։